Մոսկվայի Մեծ թատրոնի «Շչելկունչիկ» բալետը դեկտեմբերի 30-ին և 31-ին ուղիղ եթերով կցուցադրվի ոչ միայն Ռուսաստանի կինոթատրոններում, այլև Հայաստանում, Բելառուսում և ԱՄԷ-ում․ հայտնում են Ռուսաստանի մշակույթի նախարարությունից:
Նախարարության տվյալներով՝ կինոթատրոններում բալետի հեռարձակումների պահանջարկը բազմապատկվել է՝ գերազանցելով առաջարկը, և ռուսական հարթակները սկսել են լրացուցիչ սեանսեր կազմակերպել:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ բալետը կցուցադրվի Ռուսաստանի 30 քաղաքների ավելի քան 100 կինոթատրոնու, սակայն այս պահին մասնակցող կինոթատրոնների թիվը եռապատկվել է, և ընդհանուր առմամբ ավելի քան 500 սեանս կկայանա Ռուսաստանում և արտերկրում: