Մշակույթ

Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է շուրջ 56 հազար դոլարով

Միացյալ Թագավորության հազվագյուտ գրքերի աճուրդում 45 000 ֆունտ ստեռլինգով (մոտ 55,6 հազար դոլար) վաճառվել է «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը:

Գիրքը կոշտ կազմով 500 օրինակից մեկն է, որը տպագրվել է առաջին տպաքանակով 1997 թվականին, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Hansons Auctioneers-ին:

Գիրքը, որը գնահատվել է 30,000 - 50,000 ֆունտ ստեռլինգ, գրախանութից ձեռք է բերվել 1997 թվականին՝ 10 ֆունտով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոան Ռոուլինգի շարքի առաջին գրքի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»-ի ջրաներկ նկարազարդումը աճուրդում վաճառվել է 1,9 մլն դոլարով: