Հայտնի Apple Music երաժշտական հարթակը հայտնել է 2024 թվականի լավագույն երգչուհու անունը։ Նա հայտնի 22-ամյա արտիստուհի Բիլլի Այլիշն է, ում երգերը լսում են միլիոնավոր մարդիկ, իսկ սոցիալական ցանցերում նրա տեսահոլովակները միլիարդավոր դիտումներ են հավաքում։
Այս տարին բեկումնային էր երգչուհու համար։ Երգչուհին արժանացավ նաև երկրորդ «Օսկար» և «Գրեմմի» մրցանակները «Բարբի» ֆիլմում «What I Was Made For» երգի համար։ Երգչուհին նաև թողարկեց նոր «HIT ME HARD AND SOFT» ալբոմը, որն արդեն երրորդն էր նրա կարիերայի ընթացքում։
Ինչպես նշված է Apple Music-ի պաշտոնական կայքում, ալբոմի պրեմիերայից հետո այն արագորեն հայտնի դարձավ և գլխավորում էր համաշխարհային հիթ-շքերթը աշխարհի 138 երկրներում։