Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան։
Այս մասին հայտնել է կինոփորձագետ Վյաչեսլավ Շմիրովը։
Մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին նա շատ ծանր հիվանդ էր։ Դերասանուհին 84 տարեկան էր։
Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնցից ամենահայտնին են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Աստվածուհի. ինչպես էի սիրում» և այլն։