2024 թվականի Բուքերյան մրցանակը ստացել է անգլիացի գրող Սամանթա Հարվին «Ուղեծիր» վեպի համար։ Այն պատմում է Միջազգային տիեզերակայանում գտնվող վեց տիեզերագնացների կյանքի մեկ օրվա մասին:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, ժյուրին այս տարի գլխավորել է բրիտանացի գրող և նկարիչ Էդմունդ դե Վաալը: Նա ասել է, որ թիմը միաձայն նախընտրել է Սամանթա Հարվիի վեպը:
«Երբեմն հանդիպում ես գրքի և չես կարողանում հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել այս հիանալի իրադարձությունը: Որպես ժյուրի՝ մենք վճռական էինք գտնել մի գիրք, որը մեզ կհուզեր և որով մենք կցանկանայինք կիսվել»,– ասել է նա։
Նշենք, որ այս մրցանակին կարող է հավակնել ցանկացած ազգության գրողի գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք գրվել են անգլերենով և հրապարակվել են վերջին մեկ տարում Միացյալ Թագավորությունում կամ Իռլանդիայում։ Մրցանակը շնորհվում է 1969 թվականից: