Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։