Մշակույթ

«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

«Գոյ» թատրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արդարադատության Նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը:
Այդ պատճառով ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին` Ժամը 11:00-ից, «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։