Մշակույթ

ReA Fest-ի մեկնարկը տրված է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանում մեկնարկել է ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Բացմանը արարողությանը ներկա են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնարար Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին, պատգամավորներ, արվեստի գործիչներ և կինոմաններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: 

ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։ Փառատոնին կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։ Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։