Հայաստանի Ազգային պատկերասրահից հայտնում են․
«Շարունակվում է նվիրատվության բարի ավանդույթը։
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվեց անվանի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի 16 գրաֆիկական ստեղծագործություններով և 2 քանդակով:
Արտո Չաքմաքչյանի այրին՝ Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանը, մեծ արվեստագետի ստեղծագործությունները նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: