Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- հայտնել է քաղաքապետը: