Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում վաճառքի է հանվել Դոստոևսկու բնակարանը

Սանկտ Պետերբուրգում վաճառքի է հանվել այն բնակարանը, որտեղ ապրել է գրող Ֆյոդոր Դոստոևսկին։ Գրաֆսկի նրբանցքում (Կենտրոնական շրջան) 4 սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը հայտնվել է «Ավիտո» պորտալում։ 

Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 104 մ²:

«Ուշադրություն՝ պատմության գիտակներին և ներդրողներին։ Բնակարան, որտեղ ապրել է ռուս գրող, փիլիսոփա և հրապարակախոս, համաշխարհային գրականության դասական Ֆ. Մ. Դոստոևսկին: Հենց այստեղ է գրվել «Խեղճ մարդիկ» վեպը»,-ասվում է հայտարարության մեջ։

Լուսանկաներում երևում է, որ բնակարանը վթարային վիճակում է։

Հայտարարության մեջ բնակարանի գինը նշված է 25,5 միլիոն ռուբլի (245,2 հազար՝ մ²-ի համար)։