Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնում բացվել159-րդ թատերաշրջանը

Գյումրու դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ին բացել է իր 159-րդ թատերաշրջանը։

Թատերաշրջանի բացումը ազդարարվել է Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ՝ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի բեմադրությամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, մինչ ներկայացումն իր խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին թատերաշրջանները բացվել են ավելի ծանր ներկայացումներով, իսկ այս տարի որոշել են թատերաշրջանի մեկնարկն ազդարարել ավելի թեթև ներկայացմամբ, գունեղ և դրական լիցքերով: