Ռուսական թանգարանն ավարտել է Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» կտավի (1833թ.) վերականգնումը. հայտնել է թանգարանի գլխավոր տնօրեն Ալլա Մանիլովան։
Ավելի քան 9 ամիս առաջ տեղի է ունեցել ռեստավրացիոն խորհրդի նիստը, որին մասնակցել են թանգարանի առաջատար մասնագետներ։ Ինչպես հայտնում է ռուսական թանգարանը, վարպետները հեռացրել են հին գրառումներն ու երանգավորումը, ռեստավրացիոն գրունտը ամփոփել աննշան կարուստ կրած հատվածներում, կատարել լաքի վերականգնում, դիմերեսը ծածկել նոր լաքով, կատարել մաշված հատվածների երանգավորում և ծածկել լաքի վերջնական շերտով։