«Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակներում Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբն այսօր Թումանյանի անվան զբոսայգում էր։ Երաժշտասերները բացառիկ հնարավություն են ունեցել վայելելու իտալացի երաժիշտների կատարումները։
Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կսպասի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգի սկիզբը՝ 20։00։