Մշակույթ

«Շարունակում ենք հարստացնել մեր մշակութային կյանքը»․ Տիգրան Ավինյան

«Շարունակում ենք հարստացնել մեր մշակութային կյանքը»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր և անհնարին թվացող նախաձեռնություններով հարստացնել մեր մշակութային կյանքը, փոխել մեր միջավայրը, որի արդյունքում՝ Երևանը դառնալու է ապրելու ու ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք:

Սեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ:

Թումանյանի անվան զբոսայգում այսօր կայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական