«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր ազդարարել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Վաղը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: