Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սիմֆոնիկ Երևան» ծրագրի առաջին օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին է ներկայացրել Հանս Ցիմմերի՝ կինոֆիլմերի և մուլտֆիլմերի հայտնի ստեղծագործությունները:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց՝ դասական երաժշտարվեստը բացօթյա ձևաչափով ներկայացնելը քաղաքում ձևավորում է յուրօրինակ մշակույթ և տարեցտարի դառնում ավանդական:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, վաղն Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: