Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը դարձել է Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթող։
Մրցութային երեք օրերի արդյունքներով 27-ամյա Հակոբյանը վաստակել է 222 միավոր։ Նա իր հաղթանակը նվիրել է հոր հիշատակին, որը կյանքից հեռացել է մեկ տարի առաջ։