Մշակույթ

Կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Թատրոնի և կինոյի դերասանը, ռեժիսորը և սցենարիստը մեծ համբավ ձեռք բերեց «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Պայծառ արևի տակ» (1960), «Սամուրայ» (1967), «Երկուսը» ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ։

Դելոնը «Սեզար» մրցանակի դափնեկիր է «Մեր պատմությունը» ֆիլմի համար և պատվավոր մրցանակ է ստացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում։

2019 թվականի Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։