Մշակույթ

Էրիկ Վարդանյանը նշանակվել է «Ուրարտուի» նոր սպորտային տնօրեն

«Տեղեկացնում ենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր սպորտային տնօրեն է նշանակվել մեր ակումբի նախկին ֆուտբոլիստ և սան Էրիկ Վարդանյանը՝ փոխարինելով Դմիտրի Կուդրյաշովին։

Էրիկը նախկինում համարվում էր ակումբի սկաուտ-վերլուծաբանը իսկ ակումբին միացել էր 2022 թվականի դեկտեմբերին։

Նշենք նաև, որ Դմիտրի Կուդրյաշովը վերադարձել է թիմի մարզչական անձնակազմ, իսկ Միխայիլ Գալայդիչը դարձել է ակումբի նոր սկաուտ-վերլուծաբանը»,- ասվում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդդարության մեջ։