Մշակույթ

«Չելսին» նոր դարպասապահ է ձեռք բերել

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենի տրանսֆերի մասին:

«Կապույտները» 22-ամյա դանիացու հետ կնքել են 7 տարվա պայմանագիր: Դարպասապահը թիմին կմիանա ԱՄՆ շրջագայության ժամանակ։

Հաղորդվում էր, որ Յորգենսենի համար «Չելսին» կվճարի 24,5 միլիոն եվրո։