Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Երևանի քաղաքապետարանի հրավերով թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Քևին Սփեյսին Երևանում է։
Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասանի այցը ոչ միայն ավելի կնպաստի քաղաքի և փառատոնի միջազգային ճանաչմանը, այլև հնարավորություններ կստեղծի հետագա մշակութային միջոցառումների համար»։