Մշակույթ

Արաուխոն վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեկնարկը բաց կթողնի

Ռոնալդ Արաուխոն ազդրի վնասվածքի պատճառով կարող է կորցնել մինչև երկու ամիս:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը փոխարինվել է Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Բրազիլիայի հետ հանդիպման 33-րդ րոպեին, ազդրի վնասվածքի պատճառով։ Ուրգվայցին խաղադաշտը լքել է արտասվելով։

«Հատվածը դեռ բորբոքված է, ուստի իմաստ չունի ավելի մանրակրկիտ բուժզննում անցկացնել», - հայտնել Է Ուրուգվայի հավաքականի շտաբի աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ այս վնասվածքից հետո Արաուխոյի վերականգնումը կարող է տևել մինչև 8 շաբաթ: Ֆուտբոլիստը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ նախամրցաշրջանային նախապատրաստության մեկնարկը, որը կմեկնարկի հուլիսի 10-ին՝ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ:

Բացի այդ, եթե բժշկական կանխատեսումները հաստատվեն, 25-ամյա պաշտպանը բաց կթողնի Լա Լիգայի առաջին տուրի հանդիպումները: