Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի տնօրենը՝ Քեվին Սփեյսիին հրավիրելու մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն անդրադարձել է աշխարհահռչակ դերասան Քեվին Սփեյսիի՝ որպես պատվավոր հյուր մասնակցությանը։ Նրա հետ կապված դժգոհություն էր եղել, իբր կինոփառատոնը, Սփեյսիին հրավիրելով, քաջալերում է բռնարարներին։

Կարեն Ավետիսյանն ընդգծել է, որ բռնությունը հավասարապես դատապարտելի է ամբողջ աշխարհում․ «Լավ չեմ պատկերացնում քաջալերելու՝ մեզ ուղղված մեղադրանքը, քանի որ բուն նյութը, որով Սփեյսին ներկայանալու է, բացառապես կապված է իր մասնագիտական որակների և հմտությունների հետ։ Այսինքն, տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի անձին, այլ մասնագիտական գործունեությանը։ Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, քանի որ չունենք դրա իրավունքը և համապատասխան ինֆորմացիա, ինչպես և չունեն քննադատողները»,- ասել է նա։