Մշակույթ

Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրել է ԳՈՅ թատրոնի անձնակազմն ու իր ցավակցությունը հայտնել Մկրտչյանի ընտանիքին և հարազատներին:

«Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը: Գոյ թատրոնի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,- հայտնում են թատրոնից։