ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է:
Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում:
Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։
Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։