Մշակույթ

Ավգուստին Հադելիխը ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հադելիխի հետ ներկայացել են Բեթհովենի Ջութակի կոնցերտով: Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ:

Նվագախումբը կատարել է նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։