Մշակույթ

Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը

Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հադելիխի հետ նույն բեմում:

Ծրագրում Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան է և Բեթհովենի Ջութակի կոնցերտը: Այս օրերին վերջին փորձերն են: Պատանի երաժիշտներն անհամբերությամբ սպասում են երաժշտի հետ հանդիպմանը: