Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով: Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ էին:
«Երևան բալետ ֆեստ»-ը կյանքի կոչվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Փառատոնն այս տարի իր շուրջը համախմբեց ավելի քան 40 հազար հանդիսատեսի: Այն մշակութային իրական հրավառություն էր Երևանում, որը դառնալու է ավանդական ու ամենամյա՝ արդեն հաջորդ տարի հյուրընկալելով հռչակավոր նոր անուններ: