Մշակույթ

Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը

78 տարեկան հասակում մահացել է հայտնի գեղանկարիչ, մանկավարժ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանը։

Նա ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։

1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն էր։