Ակումբը պաշտոնապես հայտարարել է իր որոշման մասին. Չավին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այսօր կայացած հանդիպման ժամանակ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան Չավիին հայտնել է, որ 2024/25 մրցաշրջանում չի լինելու հիմնական թիմի մարզիչը:
Մասնագետը կատալոնական ակումբում աշխատել է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» չեմպիոն է դարձել 2022/23 մրցաշրջանում։ Կապտանռնագույնների նոր գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, կդառնա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը: