Մշակույթ

Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը

Երեք ներկայացում, լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը:

Երևանի քաղաքապետի հրավերով, ի դեպ, 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին ներկայացմանը:

Հյուրախաղերն իրականացվեցին Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Համայնքը բարձր նշաձող է սահմանել:

Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: