Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մշակութային ժառանգությունն արժևորող Եվրոպական ժառանգության համաեվրոպական կերտողներ մրցույթում՝ իրենց պատրաստած Գեղարդ տեսանյութով և կմեկնի Ստրասբուրգ, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բոլորովին վերջերս ամփոփեցինք հայաստանյան մրցույթի արդյունքները՝ հուշարձանների պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, որի շրջանակներում ավելի քան 40 աշխատանք էինք ստացել տարբեր դպրոցներից։ Աբովյանի դպրոցը հաղթել էր հայաստանյան մրցույթում, հիմա նաև՝ համաեվրոպական հարթակում»,- գրել է նախարարը։