Մշակույթ

Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։ Վերջին երկու ներկայացումները կկայանան վաղը՝ ժամը 14:00-ին և 19:00-ին: