Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը «Կրուզեյրոյի»՝ իրեն պատկանող բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառել է սուպերմարկետների խոշոր ցանցի սեփականատեր Պեդրո Լորենսին: Բրազիլական մամուլը գործարքի արժեքը գնահատում է 600 միլիոն ռեալ (մոտ 120 միլիոն դոլար): Նախկին ֆուտբոլիստն այդ բաժնետոմսերը ձեռք է բերել 2021 թվականին 400 միլիոն ռեալով։
Ռոնալդոյի գլխավորությամբ ակումբը Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնից բարձրացել է բարձրագույն խումբ, սակայն նախորդ մրցաշրջանում կրկին մոտ է եղել դուրս մնալուն և զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
«Ես շատ կարճ կկապեմ՝ «Վալյադոլիդը» կլինի հաջորդնը։ Հավանաբար, ապագայում կզբաղվեմ ֆուտբոլային ինդուստրիայի հետ կապված ինչ-որ բանով, պարզապես այսուհետ կփորձեմ ավելի պատասխանատու լինել հաջորդ նախագծերում», – ասել է բրազիլացին մամուլի ասուլիսի ժամանակ։