Մշակույթ

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Պարի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ջերմորեն շնորհավորել է Պարի միջազգային օրվա առթիվ:

«Երևանի քաղաքապետարանը չափազանց կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, նաև ձեռնարկում ծրագրեր, որոնք, վստահ եմ, վերափոխելու են մեզ, մեզ շրջապատող իրականությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի մեր գործիչներին՝ պարի հետ հաղորդակցվելու բազմաթիվ բերկրալի պահեր մեզ պարգևելու համար»,- գրել է քաղաքապետը: