Two Arcs-ում տեղի է ունեցել քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված էին վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցոն աշխատանքներն ու գծանկարները։
Արվեստասերներին է ներկայացվել նաև Մազմանյանի ստեղծագործական ուղուն նվիրված պատկերագիրքը։
Միջոցառմանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլայ Ազնավուրը և նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, արվեստի գործիչներ և արվեստասերներ։
Նշենք, որ ցուցահանդեսն իրականացվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Այն կգործի մինչև մայիսի 10-ը։