Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի աշխատակիցների դժգոհությանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչու թույլ չեն տալիս, որ «Գոյ»-ի աշխատակիցները մուտք գործեն թատրոն, նա պատասխանել է. «Թույլ տալիս ենք։ Ուղղակի ուզում ենք թատրոնը հարգեն․ Սունդուկյանի թատրոնի յուրաքանչյուր աշխատակից անցաթղթերը լրացրել է, թող իրենք էլ լրացնեն, 1-2 օրվա ընթացքում քարտերը կտանք։ Մենք ասում ենք՝ լրացնեիք մեկ շաբաթ առաջ, արդեն կմտնեիք, ի՞նչ խնդիր կա»,- ասել է նա։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում «Գոյի» թատրոնի ներկայությունը «Սունդուկյանի» կազմում, Մկրտչյանն ասել է. «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով․ կա որոշում, և կարող է լինել «Գոյ» թատրոնը այս կազմի մեջ, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նաև պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է այդ թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է»: