Սպորտ

Շանթ Սարգսյանը հաղթել է Բուխարեստի արագ շախմատի մրցաշարում

Շանթ Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շանթը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը հետևյալ տեսքն է ունեցել.

1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան

2-րդ տեղ՝ ՄԳ Ռուսլան Պոնոմարյով

3-րդ տեղ՝ ՄԳ Անտոն Կորոբով