Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը ճանաչվել է Լոս Անջելեսում կայացած ամերիկյան կինոակադեմիայի 96-րդ Օսկարի լավագույն ֆիլմ, իսկ նրա հեղինակը՝ լավագույն ռեժիսոր։
Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը ամերիկյան ատոմային ռումբի գյուտարարի մասին է։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ, ֆիլմը ստացել է յոթ «Օսկար»՝ առաջադրված 13 անվանակարգում:
Նոլանը նաև «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսորի համար։ Սա Նոլանի առաջին Օսկարն է կարիերայում, չնայած 2018 - ին նա առաջադրվել է նույն անվանակարգում «Դյունկերկ» (Dunkirk) ֆիլմի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում իր առաջին «Օսկար» ստացել է նաև իռլանդացի դերասան Կիլիան Մերֆին, ով «Օպենհայմեր»- ում խաղացել է գլխավոր դերը: Ավելի վաղ այս ֆիլմում Նրա աշխատանքն արդեն արժանացել էր բրիտանական BAFTA մրցանակի և «Ոսկե գլոբուսի»: