Մշակույթ

Կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հետապնդում է մշակութային հանրահռչակման և զարգացման նպատակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հիմնադրամի կողմից իրականացված նախագծի շրջանակներում պատանի երաժիշտները նոր են վերադարձել դեպի ԱՄէ կրթական ուղևորությունից՝ մասնակցելով աշխարհահռչակ երաժիշտների և արտիստների հետ վարպետության դասերի:

Հնարավորություն տալով երիտասարդներին՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին»,- գրել է քաղաքապետը: