Մշակույթ

Հայաստանում մշակույթի զարգացման հիմնադրամ կստեղծվի

Հայաստանում մշակույթի զարգացման հիմնադրամ կստեղծվի. կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։ Նաև հաստատվեց մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջ տարավ կոչումների քաղաքականությունը վերանայելու քաղաքականությունը. «Այսօր ցույց ենք տալիս գործնական քայլերը, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի և ստեղծագործության գնահատման գործիքակազմ ենք ներդնում»։ 

Ըստ Անդրեասյանի, այս հիմնադրամի միջոցով բարելավվելու է ոլորտի կառավարման համակարգը. «Հիմնադրամի միջոցով կունենանք միասնական վարչատնտեսական կառավարման մոդել։ Առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»։