Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր: