Մշակույթ

Մահացել է «Կլոն» հեռուստասերիալի Զորաիդեն

Թոքերի քաղցկեղի հետևանքով 78 տարեկան հասակում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մանտինին։ Տեղեկությունը սոցցանցերում հրապարակել է դերասան Մարկոս ​​Կարուզոն՝ դերասանուհու տասնամյակների ընկերը։

Ծնվել է Սան Պաուլոյի Սանտոս քաղաքում, ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի դրամատիկական արվեստի դպրոցը։ Ժանդիրան հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։

Մարտինին առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարով։