Սպորտ

Ջոկովիչը Australian Օpen-ում 2195 օր հետո առաջին պարտությունն է կրում

Այսօր տեղի է ունեցել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի հանդիպումը, որում աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սինների (աշխարհի չորրորդ ռակետ) հետ:

Հանդիպումն ավարտվել է իտալացու հաղթանակով՝ 6:1, 6:2, 6:7 (6:8), 6:3 հաշվով։

Այսպիսով, Նովակ Ջոկովիչը Վերջին 2195 օրվա ընթացքում առաջին անգամ պարտվել է Australian Օpen-ում: Նախորդ պարտությունը սերբ թենիսիստը կրել էր 2018 թվականի մրցաշարի չորրորդ տուրում կորեացի Չոն Հենի հետ մրցավեճում:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է 10 անգամ (2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019, 2020, 2021, 2023):

Մելբուռնում ընթացող մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 28-ին: