«Հայաստանում և Հայաստանից դուրս պատկերացնում են տարբեր Տիգրան Մանսուրյաններ». մաեստրոյի 85-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սմբատյանը հայտնել է, որ Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգի տոմսերը վաղուց սպառված են. «Հայաստանյան ունկնդիրն իր ժամանակակից կոմպոզիտորին սիրում է, և սա այն հաջողությունն է, որին երկար ժամանակ ուզում էինք հասնել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու մաեստրոյի գործունեության մասին դեռ շատ կտեսնեք ու կլսեք»,- ասել է նա։
Տիգրան Մանսուրյանն էլ, խոսելով համագործակցության մասին, նշել է, որ կինոերաժշտություն գրել է 3-4 գործիքի համար, որովհետև այդպես է եղել էկրանի պահանջը. «Նվագախմբային թանձր հնչողություն պետք չի եղել, իսկ երբ սիմֆոնիկ կինոերաժշտություն եք ստեղծում. պետք է վերանայել աշխատանքն ու ի մի բերել նվագախմբային թանձր, հոծ, մեծ հնչողությունը։ Սա աշխատանք է, որը սկիզբ դրվեց այս նվագախմբի հետ»,- նշեց մաեստրոն։