Մշակույթ

Էմանուել Ճգնավորյանը՝ Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավար

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական   ղեկավարը կլինի հայկական ծագումով 28-ամյա վիեննացի Էմանուել Ճգնավորյանը, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ 

«Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի հիանալի ուսումնական ծրագիր, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Չայլիի հետ բացել է Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ սեզոնը»,- ասված է հայտարարությունում: