ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:
Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով secretariat@escs.am, yeranuhi.margaryan@escs.am էլեկտրոնային հասցեներին:
Առաջարկը պետք է ներառի՝
- հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
- նախահաշիվ,
- տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
- տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
- տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին: