«Եվրատեսիլ 2024»-ում Վրաստանը կներկայացնի Նուցա Բուզալաձեն, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Երգչուհին հայտնի է դարձել ամռանը՝ շնորհիվ ամերիկյան մեգա-շոու American Idol-ում իր հաջողության, որտեղ նա մտել է թոփ 12 և երգել Քայլի Մինոուգի հետ:
26-ամյա Բուզալաձեն հայտնի է նաև երիտասարդ հանրաճանաչ երաժշտության կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթից, որտեղ նա հաղթել է 2014 թվականին։