Մշակույթ

Ուկրաինայում հետմահու արդարացրել են Սերգեյ Փարաջանովին

Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը տեղեկացրել է, որ Ուկրաինայում ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է Սերգեյ Փարաջանովին, որ 50 տարի առաջ դատապարտվել էր բռնաբարության մեղադրանքով։ 

Նա նաև հայտնել է, որ Փարաջանովի ռեաբիլիտացիայի մասին որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել էч Փարաջանովին հետապնդել և դատապարտել են քաղաքական դրդապատճառով։

Հիշեցնենք, որ երեկ լրացավ անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակը։